Գոռ Մադոյան
Թուրքիան՝ հմուտ լարախաղաց. ռուս-ուկրաինական պատերազմի միջնո՞րդ, թե՞ հովանավոր
Ուկրաինական պատերազմի առաջին օրվանից Թուրքիան հայտնվել է հմուտ լարախաղացի դերում՝ զգուշորեն հավասարակշռելով հարաբերությունները երկու կողմերի հետ: Թուրքիան մի կողմից խոսում է Ուկրաինային իր անվերապահ աջակցության ու նրա տարածքային ամբողջականության ճանաչման, ռազմական ու դիվանագիտական աջակցության մասին, մյուս կողմից՝ խորացնում է իր ռազմա-տնտեսական ու քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Ռուսաստանի անկման մասին լուրերը խիստ չափազանցված են. պուտինյան իշխանության նոր շունչը
Պատերազմի ընթացիկ փուլում պուտինյան ռեժիմը ոչ միայն չի թուլացել, այլև հակառակը՝ ավելի է ամրապնդվել՝ ավելի փակվելով, ավելի ռեպրեսիվ դառնալով ու ավելի կենտրոնացնելով տնտեսական, քաղաքական ու իդելոլոգիական ռեսուրսները։
Ադրբեջանական գազը՝ Եվրոպայի փրկօղա՞կ, թե՞ ռուսական թակարդ
Երկուշաբթի օրը Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որով նախատեսվում է մինչև 2027թ. ադրբեջանական բնական գազի ներմուծման ծավալները դեպի ԵՄ հասցնել տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի։ Նպատակը Ադրբեջանից ԵՄ երկրներ գազի արտահանումը կրկնապատկելն է։
Հայ-թուրքական հարաբերությունները փակուղո՞ւմ են. Հայաստանի խնդիրը
Վաղը՝ հուլիսի 1-ին, Վիեննայում պետք է հանդիպեն Երևանի և Անկարայի կողմից բանագնացներ նշանակված ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
Եվրոպան հոգնե՞լ է պատերազմից. նոր «Մյունխենյան գործարքի» հետքերով
Ռուսաստանը նացիստական Գերմանիա չէ, չունի Հիտլերի՝ այն ժամանակվա ամենազարգացած ու հզոր բանակը և ունակ էլ չէ ագրեսիվ ու երաշխավորված առաջխաղացման՝ նույնիսկ ուկրաինական ճակատում։