Երևան

Քանաքեռ ՀԷԿ բանավանում ապամոնտաժվել է ապօրինի շինությունը

Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ բանավանի զբոսայգում տարիներ առաջ առանց քաղաքաշինական փաստաթղթերի կառուցված շինությունն ապամոնտաժվել է: Այս մասին իր «ֆեյսբուքի» էջով տեղեկացրել է Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Բացազատված տարածքում շների համար առանձնացվում է հատուկ տարածք, որը գործող նորմերին համապատասխան կահավորվելու է»,- ասվում է Գալջյանի գրառման մեջ։