Երևան

Ավանում իրականացվում են զավթված տարածքների բացազատման աշխատանքներ

Ավան վարչական շրջանում զավթված տարածքների ապամոնտաժման և այդ տարածքների բարեկարգման լայնածավալ աշխատանքները շարունակվում են:

«Նշված տարածքները բացազատվում են բանակցությունների արդյունքում, և հույս ունենք, որ բնակիչները անձամբ կդիմեն մեզ` իրենց բակերում զավթած տարածքները բացազատելու և բարեկարգելու համար»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը։