Երևան

«Ուրեմն լռեք և լսեք Ձեր իսկ խոսքը». Տիգրան Ավինյանը՝ ավագանու անդամին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանու նիստում կրքերը թեժացան, երբ ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանը ձայնագրություն միացրեց՝ հիշեցնելու, թե նախկինում ծառերի փոխարինման գործընթացի մասին ինչ էր ասում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը։ Վերջինս տեղից միջամտեց։ 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց. «Մի ընդհատեք, չի կարելի։ Դուք ձայնից զրկվում եք, տիկին Վարդանյան։ Առհասարակ ձայնից զրկվում եք՝ երկրորդ անգամ կանոնակարգը կոպտորեն խախտելու համար։ Դուք Ձեր իրավունքն ունեք, Դուք խոսել եք։ 2020թ. էլ եք խոսել, հիմա էլ եք անդադար խոսում բոլոր հնարավոր հարթակներում՝ իրար 180 աստիճան հակասելով։ Ընդամենը մարդիկ ուզում են ի ցույց դնել, թե ինչ եք խոսել ու հիմա ինչ եք խոսում։ Էնքան ցավոտ է դա ու դժվար ընկալելի, որ չեք կարող չընդհատել։ Ուրեմն լռեք և լսեք Ձեր իսկ խոսքը 2020թ.։ Եվ բավ է՝ մանիպուլացնեք ու սուտ խոսեք»։