Երևան

«Անհնար է լինում բակերում այլևս կայանել». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է հատկապես Երևանի կենտրոնի բակերում մեքենաների կայանման խնդրին․

«Ահռելի մեծ ծավալով ավտոմեքենաներ գալիս են և կարմիր գծերից խուսափելու համար մտնում տարատեսակ բակեր: Պետք է գտնել իրավական այն լուծումները, որ բակի բնակիչներին հնարավորություն կտա արգելափակոց դնել և շահագործել ավելի պարզեցված ձևով»,- ասել է նա: Ըստ Ավինյանի՝ Երևանի ՏԻՄ օրենքով բակային արգելափակոցների մասով կա համապատասխան դրույթ. «Մինչև ՏԻՄ-ի ընդունումը, որտեղ հնարավոր կլինի, որտեղից կլինի պահանջ (ենթադրում են՝ Կենտրոնի թաղապետարանը տիրապետում է ամբողջ տեղեկատվությանը), թեկուզ ժամանակավորապես իրավական լուծումները հասկանանք, որպեսզի նույնիսկ միջնաժամկետում հնարավորություն ունենանք խնդիրը լուծելու:

Լինենք անկեղծ. անտանելի է դարձել շատերի համար, այսինքն, անհնար է լինում բակերում այլևս կայանել հենց բնակիչների համար, որովհետև ով ասես գալիս, մտնում է այդ հատվածներ: Դա կարմիր գծերը չվճարելու մեկ ճանապարհ է: Հետևապես, մեր ընդհանուր քաղաքականությունը որպեսզի ամբողջական լինի, և տրամաբանությունն ամբողջական մնա, մենք ուզում ենք բեռնաթափել փոքր Կենտրոնը, հետևապես, այս հարցին պետք է աջակցենք»,- ասել է Ավինյանը: