Երևան

Վալենտին Պոդպոմոգովի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կփակցվի

Երևանի ավագանին պատրաստվում է համաձայնություն տալն անվանի ռեժիսոր, վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Մաշտոցի պողոտայի 45 հասցեում փակցնելու համար։

Վալենտին Պոդպոմոգովը ծնվել է 1924 թվականի ապրիլի 29-ին, Երևանում:

1940թ.-ից շուրջ 50 տարի աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում՝ որպես բեմադրող նկարիչ: Հանդիսացել է թատրոնների մի շարք ներկայացումների բեմադրող նկարիչ:

1960-1964թթ.-ին եղել է Երևանի քաղխորհուրդի առաջին գլխավոր նկաիչը: Իր հեղինակությամբ Երևանում ստեղծվել և ձևավորրվել են հայտնի և սիրված վայրեր և հուշարձաններ: