Երևան

Վթարային շենքի բնակիչները նոր բնակարաններ ունեն

Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շուրջ 40 ընտանիքների հանձնեց նոր բնակարանների բանալիներ ու բնակարանների գնման վկայականներ: 4-րդ կարգի վթարայնության Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային և 10/1 շենքերի բնակիչներն արդեն ապրում են անվտանգ ու հարմարավետ պայմաններում:

Նոր բնակարաններն ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով:

Չնայած այն բանին, որ համայնքը փաստացի չունի բնակարանային պայմանները բարելավելու պարտավորություն, կարևորելով 4-րդ կարգի վթարայնության շենքերում առկա վիճակը, պետության աջակցությամբ ու կառուցապատողների հետ գործակցությամբ նա ստանձնել է խնդրի հիմնավոր լուծման կարևոր հանձնառությունը: