Երևան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գյուրջյան - Սաֆարյան փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 12-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գյուրջյան - Սաֆարյան փողոցների խաչմերուկում՝ կից ներկայացվող երթևեկության կազմակերպման սխեմայի համաձայն: 

Մասնավորապես՝ նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև: Նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ: