Երևան

Կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել. տուժածներ չկան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայնտնում են, որ այսօր Խորենացի-Քրիստափոր խաչմերուկում տապալվել է կենսունակության ավարտին մոտ երկու բարդի:

«Աշնանային էտի ժամանակ նշված ծառերը ենթարկվել էին էտման: Իսկ Մաշտոց 46ա հասցեում կրկին կենսունակության ավարտին մոտ հացենին կոտրվել և վնասել է կայանված մեքենան: Բարեբախտաբար տուժողներ չեն եղել»,- ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։