Երևան

Օպերայի շենքն ու «Մայր Հայաստան» արձանը կլուսավորվեն

Երևանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքը, նաև՝ «Մայր Հայաստան» արձանը կլուսավորվեն. այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

Նշվել է, որ Ազատության հրապարակում կտեղադրվեն հենասյուներ, որոնց վրա՝ լեդ լուսատուներ. «Շենքի լուսավորության հետ կապված քննարկումներ են, որ և գույները, և տեսքը հստակ լինեն, վերջնական եզրահանգում դեռ չունենք»,- ասել է քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նաև հանձնարարական տվեց «Մայր Հայաստան» արձանի լուսավորման հետ կապված. «Արձանը ոչ պատշաճ է լուսավորված»։