Երևան

«Սա լինի վերջին անգամը, որ խոսում ենք դրա մասին». քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է քաղաքապետարանի կողմից կիրառվող թվային գործիքներին։

Նա նշել է, թե «Ակտիվ քաղաքացի» հարթակի հավելվածը հավասարազոր է «թեժ գծի» աշխատանքներին. «Հետևապես, բոլոր այն աշխատակիցները, որ դեռ այդ հավելվածը չունեն, պետք է անպայման ներբեռնեն այն, որովհետև որքան հասկացա, դեռևս ամբողջ ծավալով այդ աշխատանքները չեն իրականացվում։ Այս շաբաթ սա լինի վերջին անգամը, որ խոսում ենք դրա մասին»,- ասել է նա։

Ըստ քաղաքապետի, ովքեր չեն ներբեռնել այդ հավելվածը, նկատողություն կստանան։