Երևան

«Երևանին շատ ծառատեսակներ են անհրաժեշտ, քանի որ գրեթե կեսն արդեն կորցրել է կենսունակությունը». Բեգոյան

«Երևանին շատ ծառատեսակներ են անհրաժեշտ, քանի որ գրեթե կեսն արդեն կորցրել է կենսունակությունը». այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ ծառատեսակների շուրջ 90%-ը կաճեցվի տնկարանային տնտեսության կողմից. «Անհրաժեշտ է մոտակա 10 տարում անընդհատ փոփոխել: Ձեռքբերվող ծառերի արժեքը, եթե վերածենք եվրոյի, մոտավորապես տատանվում է 150-200 եվրոյի ահմաններում: 10-30 եվրոյի ձեռքբերման և 2-3 տարի աճեցման պայմաններում ծառերը կիսով չափ էժան կնստեն Երևան քաղաքի վրա»,- ասաց Բեգոյանը: