Երևան

Շենգավիթում ավելացավ ևս մեկ ֆուտբոլի խաղադաշտ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Շենգավիթ վարչական շրջանում շահագործման է հանձնվել ևս մեկ ֆուտբոլային դաշտ։ Այս մասին տեղեկանում ենք վարչական շրջանի «Ֆեյսբուքի» էջից։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ երեխաների ակտիվ հանգիստը կազմակերպելու և առողջ ապրելակերպին միտված ծրագրերի իրականացման նպատակով Երևանի թիվ 99 դպրոցի հարակից տարածքում կառուցվել է ֆուտբոլի դաշտ»,- ասվում է գրառման մեջ, որին կից հրապարակվել են նաև լուսանկարներ։