Երևան

Որոշ խմբերի համար գույքահարկի գծով արտոնություններ են սահմանվել

Երևանի ավագանին քաղաքացիների որոշ խմբերի համար արտոնություններ է սահմանել Երևան քաղաքում սեփականության իրավունքով պատկանող և անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների և փոխադրամիջոցի գույքահարկի գծով:

Խմբերում ընդգրկված է 1635 քաղաքացի, որից 533-ը Արցախյան և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ են, 1102-ը՝ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց և զոհվածների ընտանիքների անդամներ: