Երևան

Տիգրան Ավինյանը քաղաքացիներին հորդորել է ծանոթանալ ուղեվարձի սակագներին առնչվող որոշմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի կայքում կհրապարակվի հաշվիչ, որ թույլ կտա ֆինանսական տեսանկյունից պլանավորել հանրային տրանսպորտից օգտվելը. հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ուզում եմ մի բան հորդորել՝ ինքներդ ծանոթացեք նախագծին: Շուտով կայքում կհրապարակենք մի հաշվիչ, որը թույլ կտա ֆինանսական տեսանկյունից պլանավորել հանրային տրանսպորտից օգտվելը:

Վստահեցնում եմ՝ այն ահասարսուռ և վախենալու թանկացումները, որի մասին բարձրաձայնվում է, ուղղակի իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է նա: