Երևան

«Կարող ենք ոչ մի ծրագիր չանել, նստել՝ տրանսպորտը սուբսիդավորել». քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տրանսպորտի ուղեվարձի վերաբերյած նախագծի մասին խոսելիս ասաց, որ այսպիսով ոլորտում ամբողջական ստվերը համարվում է վերացված։

«Այդ գումարները նոր տոմսային համակարգի գներով մուտք են լինում Երևանի քաղաքապետարան, և նույնիսկ այդ պայմաններում մենք շարունակելու ենք սուբսիդավորել Երևանի հանրային տրանսպորտի ոլորտը։ Այո, ավելի նվազ չափով, բայց շարունակելու ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ ամեն գումարի տակ կան ծրագրեր. «Կարո՞ղ ենք արդյոք այս ամբողջ գումարներն ուղղել տրանսպորտին։ Կարող ենք, իհարկե կարող ենք։ Կարող ենք ոչ մի ծրագիր չանել, ամբողջ կյանք նստել՝ տրանսպորտ սուբսիդավորել բոլորս միասին ու ասել՝ ժողովուրդ ջան, էս է, եկեք պահենք 97 թվի՝ մասնավորին տրվող 100 դրամը»,- նշել է Ավինյանը։