Երևան

Միասնական տոմսային համակարգի նախագիծը լրամշակվել է

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ միասնական տոմսային համակարգի վերաբերյալ նախագիծը լրամշակվել է և կդրվի ավագանու առաջիկա նիստի քննարկմանը։

«Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում, նախատեսվում է ՝

30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր»,- հայտնել է նա: