Երևան

Մշակութային կարևոր իրադարձություն. Անգլիայի ազգային բալետի պատմական հյուրախաղերը Երևանում. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մշակութային կարևոր իրադարձություն. Անգլիայի ազգային բալետի պատմական հյուրախաղերը Երևանում:

Մայիսի 10-ին և 11-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, տեղի կունենա Ակրամ Խանի բեմադրությամբ լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացումը:

Երևանը պետք է ապրի և շնչի մշակույթի ոգով՝ դառնալով մշակույթի և արվեստների քաղաք:

Սիրով սպասում ենք բոլորիդ»: