Երևան

600 տոննա ստվարաթուղթ, 30-ական տոննա պլաստիկ և ապակի չի հայտնվել շրջակա միջավարում

Աղբի տեսակավորման թափոննամանների տեղադրման արդյունքում տարեկան շուրջ 600 տոննա ստվարաթուղթ չի հայտնվել շրջակա միջավայրում, 30 տոննա պլաստիկ և նույնքան էլ ապակի չի հայտնվել աղբավայրում կամ բնության մեջ. այս մասին այսօր հրավիրված ասուլիում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Նրա խոսքով՝ թափոնամանների ավելացմանը զուգընթաց այս թվերը կկրկնապատկվեն։