Երևան

Երևանում կներդրվի մունիցիպալ ծառայություն

Երևանում կներդրվի մունիցիպալ ծառայություն։

Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը նշել է, թե ծառայությանը պատվիրակվելու են հասարակական կարգի պահպանության ոլորտում քաղաքապետի լիազորությունների իրականացումը։

«Ներդրվող գործիքակազմի մաս է հանդիսանում առանց թույլտվության կամ թույլտվության պայմանների խախտմամբ համայնքի տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարողների գործունեությունը դադարեցնելու լիազորությունը, մասնավորապես, սահմանափակման ենթակա ծառայությունների հարցում»,- մանրամասներ է հայտնել նա։