Երևան

Սայաթ Նովա 27 հասցեում բարդիների ապօրինի հատման առնչությամբ քրեական վարույթ է սկսվել

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․ «Մայիսի 29-ին Սայաթ Նովա 27 շենքի բակում 3 բարդու ապօրինի հատման առնչությամբ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քրեական վարույթ է սկսվել։

Ընթանում է նախաքննություն, նշանակվել է փորձաքննություն։

Հայտնի են կատարողները»։