Երևան

«Այս հանձնարարականը բավական երկար ժամանակ է՝ կա. ի՞նչ եք առաջարկում». քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձ է արվել մայրաքաղաքի քարտեզների վրա նոր անվանակոչված փողոցների ճիշտ անվանումների ապահովման հարցին։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ այդ թեմայի վերաբերյալ հանձնարարականը տրվել է դեռ 2022թ. «Ուզում եմ հասկանալ՝ բավական երկար ժամանակ է, ի՞նչ եք առաջարկում, ո՞նց եք պատրաստվում լուծել»։

Սարգսյանը վստահ է՝ եթե պետական մարմնի կողմից բան կա բացված, այդ աղբյուրն ավելի վստահելի է, քան սովորական անուն-ազգանունով մեկը, որ կփորձի ինչ-որ բան փոխի․ «Եթե քաղաքապետարանը, կադաստրը հանդես գան, ճշգրիտ տեղեկատվություն է ստացվում»։