Երևան

Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը Թեհրանի հետ. Հրաչյա Սարգսյան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանի հետ և վստահ եմ՝ երկու մայրաքաղաքների միջև հաստատված հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի հետևյալ ոլորտներում 

բնապահպանություն
տրանսպորտային համակարգ (մետրոպոլիտեն, կառավարման կենտրոն)
մշակույթ
քաղաքաշինություն։

Շնորհակալություն եմ հայտնում Թեհրանի քաղաքապետին, փոխքաղաքապետերին և քաղաքային խորհրդի անդամներին ջերմ ընդունելության և փորձի ու գիտելիքի փոխանակման պատրաստակամության համար․ մենք ստեղծում ենք մի պատմություն, որը ևս փոխանցվելու է սերունդներին»։

Հետևեք մեզ Telegram-ում։