Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.33

EUR412.39

RUB4.86

Երևան 8 ℃

Рус Eng

Երևանի փոխքաղաքապետը այցելել է համայնքային բուժհաստատություններ

Երևան

15 Փետրվարի 2022, 18:58

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ավագանու անդամների հետ միասին այցելել է համայնքային մի շարք բուժհաստատություններ, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին ու քաղաքացիներին մատուցվող ծառայություններին: 

«Շտապբուժօգնություն» ընկերությունում հատկապես կարևորվել է քաղաքացիների կանչերին արագ արձագանքելը: Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ այժմ քայլեր են ձեռնարկվում շտապբուժօգնության զանգերի կենտրոնում հատուկ համակարգ ներդնելու ուղղությամբ, որը հետադարձ հեռախոսազանգի հնարավորություն կտա:

Ընդհանուր բուժական համակարգում կարևորելով առաջնային օղակի աշխատանքը՝ Գևորգ Սիմոնյանը նկատել է, որ երևանյան պոլիկլինիկաներն այսօր կարևոր ծառայություններ են մատուցում քաղաքացիներին՝ հնարավորություն տալով ավելի վաղ հայտնաբերել ու կանխարգելել հիվանդությունները:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում