Երևան

Ապամոնտաժվել են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գովազդային նյութերը

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գովազդային նյութերը։

«Ապամոնտաժման աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության հետ համատեղ։

Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնենք, որ մինչև արտաքին գովազդ տեղադրելը անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն»,- տեղեկացնում է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը։