Երևան

Աղբի տեսակավորումն ու վերամշակումն ունի նաև տնտեսական բաղադրիչ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում աղբի տեսակավորման ու վերամշակման աշխատանքներին. «Մենք կարևորում ենք նաև աղբի տեսակավորումն ու վերամշակումը, ինչը, բացի առաջնային բնապահպանական բաղադրիչից, ունի նաև տնտեսական բաղադրիչ: Մեր նպատակն է ունենալ կայուն և վերամշակվող թափոնների շրջանառություն՝ տարեց տարի մեծացնելով դրանց տեսակարար կշիռը ընդհանուր թափոնների ծավալի համեմատությամբ»:

Ավինյանը տեղեկացրել է, որ միայն այս եռամսյակում տեսակավորվել է 160 տոննա թափոն. «Հաջորդ տարի նախատեսում ենք տեղադրել նաև մետաղյա տարաների թափոնամաններ»: