Երևան

Երևանի ավտոբուսային հավաքակազմը շուտով կհամալրվի նոր շարժակազմով

Երևանի ավտոբուսային հավաքակազմը շուտով կհամալրվի նոր շարժակազմով:

Քաղաքապետին զեկուցվել է, որ վարորդների հավաքագրումն ընթացքում է: Արդեն իսկ գրանցվել է 275 վարորդ: Յուրաքանչյուր կիրակի վերջիններիս համար գործնական երթևեկ է կազմակերպվում:

Նշվել է նաև, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ աշխատանքային երկարամյա փորձ ունեցող և օրինակելի վարք դրսևորած 10 վարորդ էլ մեկնել է Գերմանիա՝ վերապատրաստման: