Երևան

Ամանորյա Երևանն այս տարի կառանձնանա գեղարվեստական լուսավորության նոր ու բացառիկ լուծումներով (Տեսանյութ)

Ամանորյա Երևանն այս տարի կառանձնանա գեղարվեստական լուսավորության նոր ու բացառիկ լուծումներով:

Տոնական զարդարանքներն ու լուսային շղթաները տեղափոխող բեռնատարներին Երևանում դիմավորել են Մարզահամերգային համալիրի հարևանությամբ։ Մշակութային օջախն այս տարի հյուրընկալելու է «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը։

«Քաղաքի տարբեր վայրերում տոնական լուսավորություն է լինելու, լույսերը կվառվեն դեկտեմբերի 5-ին՝ տոնածառի լույսերի վառման հետ մեկտեղ։ Ես վստահ եմ, որ երևանցիներին դուր կգա այն գեղեցիկ լուսավորությունը, որը մենք տեսնելու ենք քաղաքում և որը, միանշանակ, տոնական տրամադրություն է արթնացնելու»,- ասում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Քաղաքի տոնական տրամադրությունն ապահովող տոնական ձևավորման աշխատանքներն իրականացվել են փուլ առ փուլ, գործընթացներին ներգրավվել են նաև մասնագետներ այլ երկրներից։ 

Տոնական ձևավորման ու միջոցառումների մասին՝ տեսանյութում։