Երևան

Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խնդիրը ամբողջությամբ վերացվել է

ժամը 14:24-ի դրությամբ` մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խնդիրը ամբողջությամբ վերացվել է մասնագետների կողմից. տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից։

Այս պահի դրությամբ երթևեկությունն իրականացվում է գրաֆիկի համաձայն։

Գնացքների միջև երթևեկության միջակայքը կազմում է 7,5 րոպե։

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։