Հասարակություն

Ամառային ձնագնդի՝ Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանն այս տարի Վարդավառի տոնը նշեց ինքնատիպ նախաձեռնությամբ։  
Ժամանցային միջոցառումների իսկական հրավառություն էր մարզական օջախի յուրաքանչյուր անկյունում:

Տոնի անմիջական մասնակիցն էին դարձել, ինչպես փոքրիկները, այնպես էլ նրանց ուղեկցող մեծահասակները: Բազմաթիվ երևանցիների հետ տոնին միացել էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: Համայնքը շարունակելու է Երևանի տոնական ու ավանդական առօրյան սպասված ու ինքնատիպ դարձնել: