Միջազգային

Ղազախստանում փոխվել է ռազմածովային ուժերի հրամանատարը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Սերիկ Բուրամբաևին նշանակել է երկրի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ - նավատորմ) նոր գլխավոր հրամանատար։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Տոկաևի մեկ այլ հրամանով ՌԾՈւ ներկայիս ղեկավար Սաքեն Բեկժանովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Կադրային որոշման պատճառները չեն նշվում։