Կիբերանվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Կարևոր - այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները։ Բացի դրանից, շատերը չեն կարողանում մտնել Ֆեյսբուք, քանի որ երկփուլայինի sms-ը չի գալիս։
Բոլոր նման խնդիրների դեպքում ինձ ուղարկեք ձեր համարը՝ WhatsApp-ի խնդրի դեպքում, և Ֆեյսբուքի պրոֆիլի հղումը՝ այլոց միջոցով։Կփորձեմ անմիջապես Meta-ին ուղարկել տվյալները և փորձել վերականգնել։
Քիչ ուշ մանրամասն տեսանյութ կսարքեմ, թե ոնց խուսափել այս դեպքերից»։