Միջազգային

Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild

Որպես փախստական Գերմանիա են տեղափոխվում Թուրքիայի ավելի ու ավելի շատ քաղաքացիներ: Այս մասին գրում է Bild-ը:

Գերմանիայում 2022 թվականի հուլիսից կտրուկ աճել է Թուրքիայի քաղաքացիներից ապաստան ստանալու դիմումների թիվը։  

Անցյալ տարի Թուրքիայից Գերմանիա է տեղափոխվել ավելի քան 61 հազար դիմումատու, թեև 2022-ին նրանք 24 հազարից քիչ էին, իսկ 2021-ին՝ մոտ յոթ հազար։  

Այս տարի Թուրքիայից Գերմանիա է տեղափոխվել մոտ 15 հազար մարդ, որի երկու երրորդը տղամարդիկ են եղել։