Միջազգային

Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ 1972 թվականին ավտովթարից իր առաջին կնոջ և դստեր մահից հետո ինքնասպանության մտքեր է ունեցել:

«Ես իսկապես կարծում էի, որ պարտադիր չէ խելագար լինել՝ ինքնասպանություն գործելու համար։ Մի պահ մտածում էի այդ մասին, բայց ես երկու երեխա ունեի։ Ինձ սխալ մի հասկացեք», - ասել է Բայդենը լրագրող Հովարդ Սթերնին՝ Սիրիուս XM-ի ռադիոհարցազրույցում։

Բայդենի առաջին կինը՝ Նեյլիան, և նրա մանկահասակ դուստրը՝ Նաոմին, մահացել են 1972 թվականի դեկտեմբերին՝ ավտովթարի հետևանքով։ Պատահարից վիրավորվել էին նաև Բայդենի երկու որդիները՝ Հանթերը և Բոն։