Միջազգային

Ադրբեջանի և Հայաստանի միջև 28 սահմանային հենասյուն է տեղադրվել

Գեոդեզիական չափումների հիման վրա Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև սահմանի կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ կատարվել է նախատեսված աշխատանքների շուրջ 35%-ը, տեղադրվել է 28 սահմանային հենասյուն։ 

Այդ մասին ասվում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։