Միջազգային

ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է

Քննությունը պարզում է կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալված ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի մասնակցությունը հնարավոր այլ պաշտոնեական հանցագործություններին: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են իրավապահ մարմիններում։

«Քրեական գործը կարող է չսահմանափակվել կաշառք ստանալու մեկ դրվագով։ Նրա գործում կարող են նաև նոր ֆիգուրանտներ հայտնվել», - ասել է գործակալության զրուցակիցը։ Ինքը՝ Իվանովը, մերժում է կաշառք ստանալու մեջ իր ներգրավվածությունը և պատրաստ է մանրամասն ցուցմունքներ տալ՝ իր անմեղությունն ապացուցելու համար: