Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում գործողության ընթացքում հայտնաբերել և ոչնչացրել են ևս մի քանի ստորգետնյա թունել, որոնք, ըստ նրանց, օգտագործվել են պաղեստինյան արմատականների կողմից։ Այդ մասին հայտնել է Իսրայելի բանակը։
Ընդհանուր առմամբ, բանակն այս անգամ անկլավի կենտրոնական հատվածում ավելի քան 20 կմ երկարությամբ թունել է ոչնչացրել։ Այդ ստորգետնյա հաղորդակցությունները միացրել են Գազայի հյուսիսային և հարավային հատվածները։