Միջազգային

«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա

 ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խոսել է Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասին․

«Ցավում ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են հանրայնորեն քննադատել ՀԱՊԿ-ին։ Ոչ միայն քննադատում են, այլև անհիմն են քննադատում։ Դա՝ այն պարագայում, որ ՀԱՊԿ քարտուղարությունը հրապարակային ասել է, որ կատարում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտականությունները։ 

Երևանի համար դրական է նաև այն, որ ՀԱՊԿ–ն ընդունում է ազգային սուվերենությունը՝ ի հակառակ արևմտյան ռազմաքաղաքական դաշինքների։ Հայաստանի ղեկավարությունն ինքն է ընդունում որ հայ-ադրբեջանական դեմարկացիան դեռ պետք է հստակեցնի սահմանները, վիճելի անկլավները։ Ինչպե՞ս պետք է գործի ՀԱՊԿ-ը, երբ Հայաստանի իշխանությունն ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին․ դա է՞լ է ՀԱՊԿ պատասխանատվությունը։ 

Հարավային Կովկասի տարածաշրջանում առանձին երկրներ ու կոլեկտիվ Արևմուտքը միտումնավոր մտնում են տարածաշրջան՝ իրավիճակը ապակայունացնելու, տեղեկատվություն հավաքելու, տնտեսական այլ օգուտների համար։ Բայց մտնում են՝ հիմնականում տարածաշրջանը բոլոր ուղղություններով ապակայունացման համար, որը խախտում է ուժերի բալանսը տարածաշրջանում և խաթարում խաղաղ համակեցությունն ու բանակցությունները», - նշել է Զախարովան։