Միջազգային

Բլինքենը ժամանել է Պեկին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Պեկին։ Այդ մասին հայտնում է չինական CGTN հեռուստաալիքը։

Բլինքենի աշխատանքային այցը Չինաստան սկսվեց, երբ նա Շանհայ ժամանեց ապրիլի 24-ին։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը երկրում կլինի մինչև ապրիլի 26-ը։ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նրա պաշտոնավարման ընթացքում սա Բլինքենի երկրորդ այցն է Չինաստան։