Միջազգային

ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

Եգիպտոսի իշխանությունները իսրայելական կողմին են փոխանցել «ՀԱՄԱՍ» շարժման առաջարկը՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում մեկ տարով, որպեսզի պաղեստինյան արմատականները հրաժարվեն իսրայելական բանակի ստորաբաժանումների վրա հարձակումներից։ Այդ մասին հայտնում է Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը։