Միջազգային

Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն

Միացյալ Թագավորությունը խոստացել է առաջիկա վեց տարիների ընթացքում լրացուցիչ 75 միլիարդ ֆունտ ստեռլինգ ներդնել իր պաշտպանական բյուջեում, ինչը զգալիորեն կգերազանցի ՆԱՏՕ-ի կարևորագույն թիրախը և կուժեղացնի ճնշումը եվրոպական դաշնակիցների վրա՝ հետևելու նրա օրինակին:

Վարչապետ Ռիշի Սունակը Երեքշաբթի Լեհաստան կատարած այցի ժամանակ ասել է, որ միջոցառումների նոր փաթեթը «ազգային պաշտպանության ամենամեծ ամրապնդումն է վերջին սերնդի ընթացքում»։ Այս քայլը կհանգեցնի նրան, որ մինչև տասնամյակի վերջ Մեծ բրիտանիան պաշտպանության վրա կծախսի տարեկան ՀՆԱ-ի 2,5% համարժեք գումար: