Միջազգային

«Հիշում ենք և պահանջում»․ Կանադայի ԱԳ նախարար

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին X-ի իր էջում գրել է․

«1915թ. ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել: Այսօր մենք շարունակում ենք հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և խորհում ենք այն ցավի մասին, որը շատերը մինչ օրս ապրում են։

Մենք պետք է այնպես անենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռացվեն։ Հիշում ենք և պահանջում»։