Միջազգային

Ադրբեջանից Վրաստան մեքենաների ներկրումը նվազել է

2024 թվականի առաջին եռամսյակում Վրաստանն Ադրբեջան է արտահանել 2601 ավտոմեքենա՝ 48,457 մլն դոլարի չափով։ Այդ մասին ասվում է Վրաստանի ազգային վիճակագրական վարչության զեկույցում: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ադրբեջան արտահանված ավտոմեքենաների արժեքը տարեկան կտրվածքով նվազել է 51,226 մլն դոլարով կամ 51,3%-ով, իսկ քանակը՝ 4747 միավորով կամ 64,6%-ով:

2023 թվականի առաջին երեք ամիսներին Վրաստանն Ադրբեջան է արտահանել 99,683 մլն դոլարի 7348 ավտոմեքենա։