Միջազգային

Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային

Մեծ Բրիտանիան օգնության նոր փաթեթում Ուկրաինային կփոխանցի Paveway IV բարձր ճշգրտության ավիառումբեր: Ինչպես հայտնել Է BBC-ի թղթակից Ջոնաթան Բիլը, դա երկռեժիմ ռումբ է՝ GPS/լազերային նշանառությամբ 7 թռիչքի առավելագույն հեռահարությամբ՝ ավելի քան 30 կմ:

Paveway IV-ը Միացյալ թագավորության օդուժի սպառազինության մեջ է մտել դեռևս 2008 թվականին, իսկ դրա կրողներն են Eurofighter Typhoon, F-35, Panavia Tornado և Harrier II կործանիչները։ Այս ռումբերը հարմար են նաև F-16-ների համար: