Միջազգային

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների և հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է Ցեղասպանության տարելիցին։

«Այսօր Ֆրանսիան հիշատակում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ 

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների և հալածանքների զոհերի հիշատակը։ Եկեք չմոռանանք, որ Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են»: