Միջազգային

Հունաստանը կարող է «Patriot» համակարգ փոխանցել Ուկրաինային

Հունաստանը կարող է Ուկրաինային փոխանցել Patriot PAC-3 զենիթահրթիռային համալիրներ՝ ԱՄՆ-ի կողմից ֆինանսական փոխհատուցում տրամադրելու պայմանով, ինչպես նաև երաշխիքներ, որ Թուրքիան չի հարձակվի Հունաստանի վրա: Նման հայտարարությամբ է հանդես եկել հունական «Pro news» տեղեկատվական հարթակը։

Խոսքը մեկ մարտկոցի մասին է, որից հետո, հնարավոր է, փոխանցվի նաև երկրորդը։ Կառավարության աղբյուրները հավաստիացնում են, որ ԱՄՆ-ն Patriot-ների փոխանցման ողջ ընթացքում Հունաստանի անվտանգության «երաշխիքներ» է տրամադրել թուրքական սպառնալիքից՝ չբացատրելով, թե ինչ է նշանակում դա։