Միջազգային

«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ

ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին հնչեցրած ելույթին․

«Վրդովված ենք Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթից: Այս ելույթը չի համապատասխանում պատմականորեն ձևավորված ռուս-հայկական հարաբերությունների ոգուն։ Մենք նշում ենք այս ելույթի տենդենցիոզ տոնը, որը հագեցած է փաստերի խեղաթյուրմամբ և բացահայտ ստերով: Այս առումով կարծում ենք, որ Հայաստանի ղեկավարության՝ նման քայլերն ակնհայտ վնաս են հասցնում ոչ միայն մեր երկրների կապերին, այլև սեպ են խրում մեր եղբայրական ժողովուրդների միջև»,- ասվում է Յուրի Վորոբյովի գրառման մեջ։ 

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահը համաժողովում հայտարարել էր, որ Ռուսաստանը և Ադրբեջանը հիբրիդային հարձակում էին սկսել Հայաստանի դեմ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ կապված։