Միջազգային

Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է «COP 29» համաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերին՝ Բաքվում: Այդ մասին Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը գրել է X-ում: Մարդալիևը գրել է, որ Կիևում հանդիպում է ունեցել Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ:

«Պատիվ եմ ունեցել ներկայացնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը՝ ուղղված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Բաքվում կայանալիք COP29-ին մասնակցելու համար», - գրել է դիվանագետը: