Միջազգային

Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի

Մենք գնահատում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասիր Կանանին՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մասին համաձայնագրի հետ։

«Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը։ Սահմանային հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ երկու երկրների ջանքերի շարունակումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում, անհրաժեշտ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար», - ասել է Կանանին։