Միջազգային

Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել

Ճապոնական առաջատար ավտոարտադրող Toyota-ն ավտոարտադրության ծավալով նոր ռեկորդ է սահմանել. 2023թ․ 11 ամսվա ընթացքում արտադրվել է 9 մլն 230 հզ․ մեքենա՝ 2019թ․ ռեկորդային ցուցանիշը բարելավելով 180 հազար միավորով։

Ռեկորդը գրանցվել է ոչ միայն 11 ամսվա ընթացքում, այլև, մասնավորապես, վերջին մեկ ամսվա ընթացքում: Միայն նոյեմբերին Toyota-ն արտադրել է 926,5 հազար ավտոմեքենա՝ գերազանցելով նախորդ ամսական բոլոր ցուցանիշները։